


ԱրմԻնֆո։ Սեպտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկուդիեին։
ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորեց Ֆլորիան Էսկուդիեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ դիվանագիտական առաքելության մեջ։
Հանդիպման ընթացքում ընդգծվեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների կարևորությունը՝ ընդգծելով դրանք ավելի խորացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը։
Նշվեց երկու երկրների խորհրդարանների միջև արդյունավետ համագործակցությունը և դրա հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։
Կողմերը նաև մեծ նշանակություն տվեցին տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։
Ընդգծվեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր հնարավորություններ է ստեղծում հարաբերությունների հետագա խորացման և համապարփակ զարգացման համար։
Ռուբեն Ռուբինյանը և Ֆլորիան Էսկուդիեն մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ։


