


Արմինֆո. Սեպտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։
ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցությունը։
Շեշտադրվել է երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների խորացման կարևորությունը՝ շեշտը դնելով խորհրդարանական դիվանագիտության և միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտության վրա։
Քննարկվել է նաև Հայաստան-Եվրոպական Միություն օրակարգը։


