


Արմինֆո։ Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանական էթիկայի հարցերով հատուկ հանձնաժողովի առաջին նիստը։
ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ, նիստի ընթացքում հաստատվել է հանձնաժողովի կանոնակարգը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ խորհրդարանական էթիկայի հարցերով հատուկ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն դռնփակ։


