


ԱրմԻնֆո. Մայրաքաղաքի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ «STEAM» ծրագիրն արդեն գործնական փուլում է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ծրագրին մասնակցող մոտ 1000 երեխաներ տեսական գիտելիքներ են ձեռք բերում ռոբոտաշինության, ծրագրավորման, արհեստական բանականության, եռաչափ մոդելավորման, էլեկտրոնիկայի և թվային երաժշտության դասընթացների միջոցով, ինչպես նաև իրականացնում են իրենց սեփական ծրագրերը։
Ծրագրի նպատակն է ստեղծել բազմաֆունկցիոնալ և ներառական միջավայր, որը կզարգացնի երեխաների տեխնիկական, տրամաբանական և ստեղծագործական մտածողությունը՝ հիմք դնելով ապագա կարիերայի կողմնորոշմանը։


