


Արմինֆո.Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։
Հայաստանի ԱԳՄԱՆ հաղորդագության համաձայն, նախարարները քննարկել են Հայաստանի և Էստոնիայի միջև գործընկերության խորացմանը միտված նախաձեռնություններ և առաջիկա անելիքները:


