


Արմինֆո.Սեպտեմբերի 24-ին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Մոսկվայի և Երևանի փոխգործակցության թեմաների շուրջ:
Ընդգծվել է միջպետական երկխոսության շրջանակներում ռուս-հայկական կապերի հեռանկարների հետագա առարկայական քննարկման երկուստեք պատրաստակամությունը:


