


Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենամոտ ժամանակներս կարող է այցելել Ռուսաստան, սակայն ստույգ ամսաթիվն առայժմ համաձայնեցված չէ: Այդ մասին սեպտեմբերի 24-ին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
"Առայժմ դեռ ամսաթիվը հստակ համաձայնեցված չէ, նախկինի պես կա ըմբռնում, կա նախագահի (Վլադիմիր Պուտինի) եւ վարչապետի (Հայաստանի) պայմանավորվածություն, որ նման այց տեղի կունենա ամենամոտ ժամանակներս", - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա նաեւ վերստին կոչ է արել Հայաստանին կողմնորոշվել ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին իր մասնակցության հարցում։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքը, սակայն, դրա հետ մեկտեղ, Երեւանը պետք է կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միությանը կամ Եվրամիությանը իր մասնակցության առնչությամբ, քանի որ այդ միավորումների չափանիշները չեն համաձայնեցվում:
"Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին, բայց, միևնույն ժամանակ, Հայաստանը ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի մասնակից է, և այլ ստանդարտների աստիճանական վերակողմնորոշումը չի փոխկապակցվի ամենատարբեր ոլորտներում ԵԱՏՄ ստանդարտների հետ, - նշել է Կրեմլի ներկայացուցիչը: - Ահա թե ինչ մենք նկատի ունենք, երբ ասում ենք, որ շատ կարևոր է ընտրություն կատարել: Եվ շատ կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկը հակասության մեջ չմտնի բոլորիս համար կարևոր այդ ինտեգրացիոն միավորման կանոնների, նորմատիվների և սկզբունքների հետ", - ընդգծել Է Պեսկովը:


