


Արմինֆո: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար ԱՐԱՐԱՏ Միրզոյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Պետր Մաչինկայի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով տնտեսական բաղադրիչի ակտիվացման կարևորությունը։ Քննարկվել են նաև տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագծեր։
Նախարար Միրզոյանը և Պետր Մաչինկան քննարկել են նաև Հայաստանի և ԵՄ միջև ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացման հարցերը։


