


Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական գործընկերությունից բխող երկկողմ հարցեր։ Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային զարգացումներին։
Փոխվարչապետը ընդգծել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման կարևորությունը և հատկապես նշել բրիտանական ընկերությունների մասնակցության կարևորությունը Հայաստանի տնտեսության զարգացման և երկրում առողջ բիզնես մշակույթի ձևավորման գործում։


