


Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Գասան Խալիլի հետ:
Ինչպես հաղորդում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, մտքեր են փոխանակվել Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության և մանկական առողջապահության ոլորտներում Ռուսաստանի հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ի փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ:


