


Արմինֆո.Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն այսօր ԵՄ թիմի կազմում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ խոսել է ԵՄ նախագծերի տպավորիչ առաջընթացի մասին։ Այդ մասին ասվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հաղորդագրությունում։ Նա ԵՄ պատվիրակության կազմում է, որն այս օրերին գտնվում է Սյունիքում՝ հետևելու "Կայուն Սյունիք. Եվրոպայի թիմ" (Resilient Syunik Team Europe Initiative) նախաձեռնության ընթացքին:
«Զբոսաշրջության ընդլայնումը, միջին մասնագիտական կրթությունը, ջրամատակարարումը և ջրահեռացումը, ինչպես նաև մարզի տնտեսության արդիականացումը մնում են առաջնահերթություն։ Ընդ որում՝ իրականացվող ծրագրերում խրախուսվում է կանանց և փախստականների հասարակական ներգրավվածությունը։ Խորին շնորհակալություն՝ անկեղծ և վստահաշատ քննարկման համար», - ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։


