


ԱրմԻնֆո. Նյու Յորքում «Կոնկորդիա» գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնի հետ։
«Մենք կարծիքներ փոխանակեցինք հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի առաջնահերթությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկեցինք տարածաշրջանային իրադարձություններն ու խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացները», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Մկրտչյանը։


