



Արմինֆո. 62 տարեկանում կյանքից հեռացել է Տրածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հաղորդագրության համաձայն, Կիրակոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 28-ին:
Կիրակոսյանի մահվան մասին սեպտեմբերի 19-ին հաղորդել էր Միջազգային ճգնաժամային խմբի թուրք-կիպրական բաժանմունքի տնօրեն Նիգար Գյոքսելը՝ Twitter-ի (X) իր էջում: Դեռ սեպտեմբերի 18-ին Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը հաղորդել էր, որ Կիրակոսյանինը ուղեղային արյունազեղումով տեղափոխվել էր Ստամբուլի հիվանդանոցներից մեկը: "Կիրակոսյանը Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման, սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրա առողջական վիճակը վատացել էր։ Նրա մոտ ներուղեղային արյունազեղում էր ախտորոշվել։ Վերջին երկու օրերին Ռիչարդ Կիրակոսյանը գտնվում էր Օքմեյդանիի դոկտոր, պրոֆեսոր Ջեմիլ Թաշչիօղլուի անվան հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում", - ասվում է Facebook-յան հրապարակման մեջ։
Ռիչարդ Կիրակոսյանը ծնվել էր 1965թ. հունվարի 8-ին ԱՄՆ-ի Պրովիդենս քաղաքում: 2000-ականների սկզբին տեղափոխվել էր Հայաստան։ 2011թ. ապրիլից նա ղեկավարում էր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, որըլ հենց ինքն էր հիմնադրել։


