



ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-25-ը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այցի շրջանակներում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, փաստաթղթերի ստորագրում, ինչպես նաև նախարարի ելույթներ թեմատիկ միջոցառումների ժամանակ։
Նշենք, որ անցյալ շաբաթ ՀՀ արտաքին գործերի նախարարը հայտարարել էր իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպման մասին։


