


Հայաստանի պաշտպանության նախարարության աշխատակիցը ձերբակալվել է առանձնակի խոշոր չափի կաշառք ստանալիս:
«Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ցուցումով ՀՀ ՊՆ ՌՈ Հատուկ օպերատիվ ծառայության կողմից, առանձնակի մեծ չափերի կաշառք ստանալու ժամանակ, ձերբակալվել է ՀՀ ՊՆ դեպարտամենտի աշխատակից Արսեն Շիրինի Ղարիբջանյանը», - հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյբուքի» իր էջում:


