



ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ից 25-ը աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանիա Հարությունյանը։
Հանրապետության վարչապետը կմասնակցի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով։
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և օտարերկրյա պետությունների իր այլ գործընկերների հետ։


