Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026 20:33
Ալինե Գրիգորյան

Փաշինյանը Հեսսեյան խաղաղության մրցանակն ստանալիս իր գնահատանքն է հայտնել Ադրբեջանի նախագահին

Փաշինյանը Հեսսեյան խաղաղության մրցանակն ստանալիս իր գնահատանքն է հայտնել Ադրբեջանի նախագահին

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիսբադենում Հեսսեյան խաղաղության մրցանակն ստանալիս իր գնահատանքն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտարարելով, որ նա հավասարապես արժանի է այդ մրցանակին:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը։ Խորհրդարանի մուտքի մոտ վարչապետին դիմավորել են Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանի փոխնախագահ Դանիելա Սոմմերը և «Ալբերտ Օսվալդ» հիմնադրամի հանձնաժողովի խորհրդի նախագահ Կարլ Շթարցախերը, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի համար նախատեսված գրքում։

Մրցանակի շնորհման արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության պետնախարար Սերապ Գյուլերը, «Ալբերտ Օսվալդ» հիմնադրամի հանձնաժողովի խորհրդի նախագահ Կարլ Շթարցախերը, հիմնադրամի հանձնաժողովի անդամ, Ալբերտ Օսվալդի դուստր Միխաելա Յեկել-Օսվալդը, որոնք իրենց ելույթներում անդրադարձել են ՀՀ վարչապետին խաղաղության մրցանակը հանձնելու որոշմանը, բարձր գնահատել նրա ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման և Եվրոպական միության հարաբերությունների զարգացմանը նպաստելու գործում։ Ներկայացվել է նաև վարչապետ Փաշինյանի կենսագրությունը և գործունեությունը՝ որպես լրագրող, խմբագիր, պատգամավոր, ՀՀ-ում Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդ և վարչապետ։

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակի հավաստագիրը, որից հետո ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է․

« Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Հեսսենի խաղաղության մրցանակը։ Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել «Ալբերտ Օսվալդի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին՝ այս բարձր գնահատանքի համար։

2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց՝ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի և այնտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու իմ կողմից ընդունված համատեղ հռչակագրի արդյունքում, որն ստորագրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Կարևոր է, որ խաղաղությունը հաստատվեց ոչ միայն թղթի վրա և լրատվամիջոցներում, այլև գետնի վրա՝ հնարավորություն տալով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին զգալ այլ կերպ։

Խաղաղության իրական ուղին սկսվեց 2024 թվականի գարնանը, երբ առաջին անգամ մեր հետխորհրդային պատմության մեջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ սահմանազատման գործընթաց։ Այդ ժամանակվանից ի վեր սահմանային միջադեպերի հետևանքով ոչ մի կողմում զոհեր չեն եղել, ինչն աննախադեպ երևույթ է 90-ականների սկզբից ի վեր։ 2024 թվականին Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց ստորագրել և վավերացնել միջպետական նշանակության առաջին փաստաթուղթը՝ երկու երկրների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։

Այս փաստաթուղթը սահմանում է, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար սկզբունք է հանդիսանում մեր երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման համար։ Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ երկու խորհրդային հանրապետությունների տարածքներին համապատասխան։ Սա այն սկզբունքն է, որն ամրագրված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրում, որը մեր արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։

Նշված համաձայնագրի նախաստորագրումը և Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի ընդունումը պատմական բեկում դարձան Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։
Այս առիթով ցանկանում եմ գնահատանքս հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում անձնական ներգրավվածությունն ու առաջնորդությունը վճռորոշ նշանակություն ունեցան։

Ցանկանում եմ նաև գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին։ Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Չնայած հակամարտության հետևանքով առաջացած դժվարություններին, մարդկային կորուստներին և տառապանքներին՝ նրանք ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան՝ կարծես անվերջ թվացող հակամարտության փոխարեն ընտրելով խաղաղության, բարգավաճման և համագործակցության հեռանկարը։

Տիկնայք և պարոնայք, TRIPP նախագիծը՝ «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ևս մեկ կարևոր արդյունք է։ Ներկայումս ընթանում են դրա իրականացմանն ուղղված ամենօրյա աշխատանքներ։

Այս նախագիծը կբացի Հայաստանի հաղորդակցության ուղիներն Ադրբեջանի համար և հակառակը, թեև փաստացի՝ դեռևս 2025 թվականի նոյեմբերից Ադրբեջանի երկաթուղին բաց է եղել Հայաստանի համար՝ Վրաստանի տարածքով, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ առևտուրն արդեն իսկ սկսվել է։ TRIPP նախագիծը ենթադրում է Հայաստանի տարածքում երկաթուղու վերականգնում, ինչպես նաև ճանապարհների, խողովակաշարերի և էլեկտրահաղորդման գծերի կառուցում, որոնք կծառայեն ոչ միայն ներքին կամ տարածաշրջանային, այլև միջազգային և տարանցիկ նպատակների՝ բացելով նոր հնարավորություններ «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով կապակցվածության համար։

Այս նախագծի իրականացումը նաև կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև խաղաղ փոխանակումներին և շփումներին։ Նման փոխանակումները ոչ պակաս կարևոր են, քան ստորագրված և վավերացված փաստաթղթերը, կամ բարձր մակարդակի հանդիպումներն ու համաձայնագրերը։

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն ունեն խաղաղ համակեցության դարավոր փորձ, որը գրեթե մոռացվել է հակամարտության 30+ տարիների ընթացքում։ Եվ մեր խնդիրն իրականում անցյալը վերակենդանացնելը չէ, այլ այդ ավանդույթները միջպետական, բարիդրացիական հարաբերությունների նոր դարաշրջանի վերածելը՝ հարգելով միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը։

Տիկնայք և պարոնայք, Խաղաղություն է հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այն, անշուշտ, կատարյալ չէ։ Կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ մարդասիրական, որոնք անհանգստացնում են մեր հասարակություններին։ Անհետ կորած անձինք, կալանավորվածները, ականազերծումը…սրանք այն հարցերն են, որոնց լուծումը կպահանջի հետագա ջանքեր և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից։ Եվ ես հույս ունեմ, որ մենք հաջողությամբ կլուծենք այս բոլոր խնդիրները։

Սիրելի՛ բարեկամներ, Այս մրցանակը ստանալն այստեղ՝ Հեսսենում, ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ 1988 թվականին, երբ Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից, Հեսսենը նրանց թվում էր, ովքեր օգնության հասան հայ ժողովրդին։ Հեսսենի աջակցությամբ կառուցվեցին տարբեր կառույցներ, այդ թվում՝ մանկապարտեզ և հիվանդանոց։ Այդ ժամանակ Հայաստանն ապրում էր իր ժամանակակից պատմության ամենամռայլ պահերից մեկը։ Եվ այդ ժամանակ Հեսսենի ժողովուրդը մեզ ցուցաբերեց առատաձեռն օգնություն։

Պարոն Շթարցախեր, Դուք ինքներդ այցելեցիք Հայաստան այդ դժվարին տարիներին և ձեր աչքերով տեսաք այդ աղետի հետևանքները։ Այսօր, տասնամյակներ անց, մենք կրկին հանդիպում ենք, բայց բոլորովին այլ հանգամանքներում։ Այն ժամանակ Հեսսենը ձեռք մեկնեց Հայաստանին ողբերգության պահին։ Այսօր Հեսսենը ձեռքը մեկնում է՝ ի նշան խաղաղության համար մեր ջանքերի ճանաչման։

Այս գեղեցիկ Վիսբադեն քաղաքի հետ կա նաև ավելի անձնական կապ։ Շատ տարիներ առաջ, երբ ես գրում էի իմ «Երկրի հակառակ կողմը» գիրքը, Վիսբադենն իմ երևակայական ճանապարհորդության կանգառներից մեկն էր, դիտարկված այն մարդու աչքերով, ով փորձում էր հասկանալ Հայաստանից այն կողմ գտնվող աշխարհը։

Եվ այսօր ես կանգնած եմ այստեղ՝ Վիսբադենում, ոչ թե որպես հեռավոր վայր պատկերացնող գրող, այլ որպես Հայաստանի վարչապետ, ով ստանում է խաղաղության մրցանակ։ Եվ գուցե սրանում կա ինչ-որ խորհրդանշական բան, հատկապես 2018 թվականի Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության ֆոնին, քանի որ մենք խաղաղությունը դիտարկում ենք՝ որպես մեր ժողովրդավարական բարեփոխումները համախմբելու և ինստիտուցիոնալացնելու, ինչպես նաև մեր ժողովրդավարությունը կայուն ու անշրջելի դարձնելու ամենանպաստավոր միջավայրը։

Այս համատեքստում, կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը, Գերմանիային և մյուս անդամ պետություններին՝ մեր ժողովրդավարական դիմակայունությանը երկարատև աջակցություն ցուցաբերելու համար: Մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ այժմ գտնվում են պատմական ամենաբարձր կետում՝ ռազմավարական գործընկերության մեջ, և մենք դեռևս ուսումնասիրում ենք հետագա հնարավորությունները։

Տիկնայք և պարոնայք, Հայաստանը խորապես երախտապարտ է մեր բոլոր միջազգային գործընկերներին, ովքեր աջակցել են մեր տարածաշրջանում խաղաղությանը: Մենք այս մրցանակը համարում ենք այդ աջակցության արտահայտություններից մեկը։

Օգտվելով առիթից՝ կցանկանայի ջերմորեն շնորհավորել Հեսսենի դաշնային երկրամասին՝ իր 80-ամյակի առիթով։ Հեսսենի վերակառուցումը պատերազմից հետո կարևոր դաս է մարդկության համար, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է կրկին ոտքի կանգնել, գտնել առաջ շարժվելու ուժը և միասին աշխատել խաղաղ և բարգավաճ ապագա կառուցելու համար։

Շնորհակալություն»։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 48-րդ նստաշրջանինՀայաստանի ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 48-րդ նստաշրջանին
ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել "Ուժեղ Հայաստանի" առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման առնչությամբ
Արցախի պետնախարարն առաջարկում է ստեղծել գերիների ազատման հարցով եռակողմ բանակցային հանձնախումբԱրցախի պետնախարարն առաջարկում է ստեղծել գերիների ազատման հարցով եռակողմ բանակցային հանձնախումբ
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ՀՌՀ-ի գիտահետազոտական ստորաբաժանումն Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքին ինտեգրելու հնարավորություններըՀայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ՀՌՀ-ի գիտահետազոտական ստորաբաժանումն Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքին ինտեգրելու հնարավորությունները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը մասնակցել է ռուս-հայկական կրթական II համաժողովինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը մասնակցել է ռուս-հայկական կրթական II համաժողովին
Փաշինյան. Հայաստանն ու Թուրքիան մոտ են հարաբերությունների լիարժեք կարգավորմանըՓաշինյան. Հայաստանն ու Թուրքիան մոտ են հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Խաղաղությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը գերիների հարցը լուծելու միակ ճանապարհն է. ՓաշինյանԽաղաղությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը գերիների հարցը լուծելու միակ ճանապարհն է. Փաշինյան
Փաշինյանը Կամբոջայում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովինՓաշինյանը Կամբոջայում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության 2027-2029թթ. ծրագիրըՀայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության 2027-2029թթ. ծրագիրը
Փաշինյանը հայտարարել է Ռուսաստան կատարելիք այցի մասինՓաշինյանը հայտարարել է Ռուսաստան կատարելիք այցի մասին
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է  ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է  ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք
Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովինՀայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
Հայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղություններըՀայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղությունները
Հայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանըՀայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանը
Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ումԵրազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում
IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը
Մեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնելՄեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
ԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենանԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
ԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցերԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրըԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրը
«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում
ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական "խարտիային"
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցերՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցեր
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովըՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովը
"Արարատ" ակումբը ցավակցություն է հայտնել գեներալ Հմայակ Հարոյանի մահվան կապակցությամբ
Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանըԻտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալ
Երևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովըԵրևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովը
ANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր էANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըՄահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համարՄարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար
Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը
Հայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճումՀայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճում
Ծառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալըԾառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալը
Իտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդԻտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդ
Սպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՍպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համարԱվստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համար
Հանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտՀանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտ
Հայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետոՀայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնինԼեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնին
Ռուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրերՌուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրեր
Հարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ ԴավթյանՀարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ Դավթյան
Հայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմՀայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմ
Փոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համարՓոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համար
Զախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներինԶախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներին
Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետՄիրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետ
Փաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերըՓաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը
Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետոԵրևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետո
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ