



ԱրմԻնֆո. Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է ՀՀ նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիխ Աբրահամյանի ձերբակալության փաստը։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ նախկին վարչապետ Գ. Ա.-ի եղբայրը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում՝ պաշտոնեական դիրքի չարաշահմանը, այդ արարքին օժանդակելուն և դրդելուն, փաստաթղթեր կեղծելուն և կեղծ փաստաթղթեր օգտագործելուն առնչվող գործերով»,- ասվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ։


