
Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի մեկ տասնյակից ավելի անդամներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդներին և թույլ տալ Արցախի բնիկ բնակչությանը անվտանգ վերադառնալ իրենց հայրենիք: Կոնգրեսի անդամները միացել են հոգևորականներին և միջազգային իրավական փորձագետներին՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված "Պատասխանատվություն 202։ Արցախ։ Արդարություն։ Ազատություն։ Վերադարձի իրավունք" միջոցառմանը։
Կապիտոլիումում տեղի ունեցած միջոցառումը նվիրված էր Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության երրորդ տարելիցին և ավարտել է երկօրյա տեղեկատվական արշավը, որը կազմակերպվել էր Արևելյան Հայ ազգային կոմիտեի, Արևմտյան Հայ ազգային կոմիտեի և Վաշինգտոնի շտաբի կողմից, որը Ներկայացուցիչների պալատում և Սենատում ավելի քան 30 նահանգներից հավաքել էր ավելի քան 100 ներկայացուցիչների: Կոնգրեսում երկօրյա լսումների ընթացքում ներկայացուցիչները պահանջել են կատարել "Ազատության աջակցության մասին" օրենքի 907-րդ հոդվածը, պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պատերազմական հանցագործների նկատմամբ, ապահովել Արցախից տեղահանված անձանց վերադարձի իրավունքը և հայկական քրիստոնեական ժառանգության սրբազան վայրերի պաշտպանությունը:
Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը մանրամասն անդրադարձել է ադրբեջանական ռազմական դատարանում 16 հայ մեղադրյալների դատավճիռների կայացմանը ՝ հայտարարելով. "Պպատերազմն ավարտված է ։ Եկել է ռազմագերիներին ազատ արձակելու ժամանակը"։
Կոնգրեսական Վինս Ֆոնգը հիշատակել է 19 հայ պատանդների, այդ թվում ՝ Արցախի առաջնորդների մասին: "Մենք պետք է պահանջենք անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին և ռազմագերիներին, որոնց ապօրինի ազատազրկումն ու դաժան վերաբերմունքը խոչընդոտ են մնում տևական խաղաղության համար", - ասել է նա:
Կոնգրեսական Ջիմ Կոստան պատանդների հարցը կապել է ցանկացած համաձայնագրի պայմանների հետ. "Անհնար է հաստատել կաաաայուն խաղաղություն առանց արդարության, պատասխանատվության ու հարգանքի, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության", - ասել է Կոստան, կոչ անելով բոլոր պատանդներին ազատելւ, պաշտպանել հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը եւ ապահովել տեղահանված անձանց անվտանգ վերադարձը:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։