Երկուշաբթի, 14 Մարտի 2016 00:45

Էմանուիլ Մկրտչյան

Այլընտրանքային ԶԼՄ-ները՝ Պանդորայի արկղ. Որևէ ելք և հույս չկա

Այլընտրանքային ԶԼՄ-ները՝ Պանդորայի արկղ. Որևէ ելք և հույս չկա

 

Այսօր լրատվական կայք բացելը շատ հեշտ է, իսկ այն զանգվածային լրատվական միջոց /ԶԼՄ/ կոչելը՝ առավել ևս, բացարձակապես անվճար և բառի ՙլավ՚ իմաստով անպատասխանատու գործ է: Վիրտուալ տեղեկատվական միջավայրն իր՝ ամերիկյան նեոլիբերալիզմի ջատագովների մատուցմամբ, այսպես կոչված, ՙայլընտրանքային ԶԼՄ-ներով՚,  գրագող կայքերով, բլոգներով, սոցցանցերով և մերօրյա, պատկերավոր ասած, ինտելեկտուալ-տեղեկատվական կյանքի այլ նորագույն ատրիբուտներով, իրականություն են դարձել Հայաստանում, որն սպառնում է ամբողջովին կլանել հասարակական կարծիքը:

 

Հասարակական միտքն աստիճանաբար զոհաբերվում է ՙՆեպտուն՚ աստծուն, ով անհրաժեշտության դեպքում ՙիններորդ ալիք՚ է բարձրացնում, իսկ հարկ եղած դեպքում՝ լիակատար հանդարտություն ստեղծում: Տեղեկատվական պատերազմների ճահճուտում մենք ակամայից ապակողմնորոշող տեղեկատվական միջավայրի զոհ ենք դառնում: Հասարակական գիտակցության համար վտանգավոր այդ մթնոլորտը ստեղծում են   

ֆեյքային ՙկոմպրոմատների՚ ֆաբրիկաները, որոնց հետևում կանգնած են սեփականատեր-տիկնիկավարներ, որոնք այդքան հեշտ և պարզունակ կերպով մանիպուլյացիայի են ենթարկում մեր գիտակցությունը՝ հանուն սեփական քաղաքական և տնտեսական որոշակի օգուտների:

 

Պետք է միամիտ լինել՝ չհասկանալու համար, որ դիմակայել այդ ամենին հնարավոր չէ:  Բայց դա չի նշանակում, որ այդ մասին պետք չէ գրել, չէ որ վիրտուալ տեղեկատվական միջավայրը մեր մի մասն է դառնում, բայց եթե սկզբնական շրջանում մենք կարող էինք վերահսկել մեր աշխարհայացքը և աշխարհընկալումը, այսօր ավելի դժվար է դա անել. դժվար է զատել ցորենը որոմից՝ գտնվելով ցորենի հսկայական ամբարի մեջտեղում:

 

Եվ եթե Արևմուտքի երկրներում, ԶԼՄ-ների զարգացման՝ հարյուրավոր տարիների ընթացքում պետական և հասարակական համակարգի հետ սերտաճած իրենց ավանդույթներով և զսպումների ու հակակշիռների հասարակական և իրավական բազմաթիվ մեխանիզմենրով, հասարակական գիտակցությունը դեռ ի վիճակի է տարբերակել այս կամ այն տեղեկատվական աղբյուրի նկատմամբ իր վերաբերմունքը, ապա տոտալիտար պատյանից վերջերս դուրս եկած երկրներում աղբյուրների և հասկացությունների նենգափոխումն առանձնակի ջանք չի պահանջում: Այդ պատճառով ցավալի է, երբ զարգացող, իսկ տվյալ դեպքում, եթե անկեղծ լինենք, Հայաստանի նման թերզարգացած երկրներում ՙայլընտրանքային ԶԼՄ-ները՚, որոնց զարգացման համար ուղղվում են օտարերկրյա հարկատուների զգալի ռեսուրսներ, հեշտորեն փոխարինում են պրոֆեսիոնալ ԶԼՄ-ներին: Ինչպես և կարելի էր սպասել, նախօրոք վարձատրված ՙայլընտրանքների՚ հիմնական առաքելությունն ապատեղեկատվության կամ ավելի վատ՝ միակողմանի թերի տեղեկատվության միջոցով հասարակական գիտակցության մանիպուլյացիան է հանդիսանում, իսկ պրոֆեսիոնալ տեղեկատվության առաքելությունը, աստիճանաբար փոքրանալով, դառնում է խորշային և աներևույթ:

 

Բայց եթե ապատեղեկատվության առաքելությունը, հանուն աշխարհաքաղաքական գերիշխման հասնելու գլոբալ նպատակների և համաշխարհային ռեսուրսների համար պայքարի, հիմնված պետական հատուկ քարոզչության վրա, արդեն վաղուց լիովին տեղավորվում է միջազգային հարաբերությունների նորմալ տրամաբանության մեջ՝ ներկայումս ծանրաբեռնված ՙարևելյան արշավանքով՚, ՙարաբական գարունով՚, տոտալ ապակողմնորոշման առաքելությունը համեմատաբար նոր երևույթ է:

 

Հասարակական ապակողմնորոշման առաքելության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն ՙբերաններ փակելու՚ և համատարած ցենզուրայի սահմանափակիչ մեխանիզմների կիրառում չի ենթադրում, այլ ընդհակառակը՝ իրենից ներկայացնում է 21-րդ դարի յուրօրինակ ՙնոու-հաու՚՝ աճած վիրտուալ ՙբաց տեղեկատվական տարածության՚

պարարտ հողում: Արդեն կարիք չկա գնելու նախընտրելի թերթեր և ամսագրերը կրպակից և անտեսել այն հրապարակումները, որոնք չեն համապատասխանում սեփական բարոյական սկզբունքներին և մտավոր մակարդակին, քանի որ IT պարզունակ տեխնոլոգիաների , PR և գովազդի միջոցով վիրտուալ տիրույթում ձեզ անվճար պարտադրում են կասկածելի ինտելեկտուալ սնունդ հարյուրավոր և հազարավոր նախօրոք վարձատրված տեղեկատվական աղբյուրների կողմից՝ ի դեմս ՙայլընտրանքային ԶԼՄ-ների՚: Զանգվածային ապակողմնորոշման այդ սկզբունքների հիման վրա էլ, որպես կանոն, այսօր կառուցվում է ներպետական, ներերկրային տեղեկատվական քաղաքականությունը կամ նույն սցենարով տեղի է ունենում այդ քաղաքականության վրա արտաքին ազդեցությունը՝ որոշակի ներքաղաքական նպատակների հասնելու նպատակով:

 

Հավանաբար, որևէ նոր և արտառոց բան ասվածում չէր լինի, եթե չլիներ տեղեկատվական միջավայրում նոր վտանգավոր միտումը: Ապատեղեկատվության և ապակողմնորոշման պարարտ հող տեսնելով մակրոմակարդակում, այդ երևույթը սկսել է թափ առնել միկրոմակարդակում: Խոսքը վերաբերում է այս կամ այն կազմակերպության և հատկապես  բիզնես կառույցների հասցեին լավագույն դեպքում ոչ պրոֆեսիոնալ, իսկ վատագույն դեպքում՝ ակնհայտ կեղծ, զրպարտիչ և վարկաբեկող տեղեկատվության հոսքի անհավանական աճին: Այդ երևույթը, որը կարելի է անվանել ՙայլընտրանքային ԶԼՄ-ների՚ դիֆամացիոն առաքելություն, անկեղծ ասած, միշտ եղել է, այդ թվում՝ հայաստանյան պրոֆեսիոնալ մամուլում, բայց երբեք այդքան լայնատարած և վտանգավոր էպիդեմիկ բնույթի չի կրել՝ լոյալ ընթերցողների հանդեպ լուրջ ռեպուտացիոն ռիսկերի առկայության և ապատեղեկատվության տարածման մեծ ծախսերի պատճառով: Այսօր ՙսև PR՚-ի ծախսերն այնքան ցածր են, որ այդ բնագավառն իսկական բիզնես ինդուստրիա է դառնում: Մի քանի հազար դոլար նախնական ներդրումներ, որոնց կեսը ուղղվում է պարզունակ կայքի ստեղծմանը, երկրորդ մասը՝ սոցցանցերում գովազդմանը, և պրոֆեսիոնալ լրագրողության մասին պատկերացում անգամ չունեցող և ՙքոփի փաստի՚ սկզբունքով աշխատող արկածախնդիր գործարարների ձեռքում է հայտնվում պոտենցիալ թիրախային լսարանից միջոցներ կորզելու լուրջ գործիք: Ըստ որում, ամենատարօրինակն այն է, որ ընդհանուր կեղծ տեղեկատվական լույսի ներքո՝ մեր դեգրադացվող աշխարհընկալումը չափազանց հարմարվող է դառնում նման ՙֆեյքերի՚ հանդեպ: Ըստ որում, ՙքոփի փաստի՚ սկզբունքով նման տեղեկատվության տարածման զոհ են դառնում նաև պրոֆեսիոնալ ԶԼՄ-ները՝ միայն այն պատճառով, որ չեն կարողանում մասնագիտորեն գնահատել, վերստուգել տեղեկատվությունը և գումար բերող քլիքների հետևից ընկած լինելով՝ կեղծ տեղեկատվություն են տարածում: Ավելի շատ կանխահայտ սուտ տեղեկություններ, ՙՀայաստանի վարչապետը տրակտորով բախվել է պատին՚ կեղծ վերտառությամբ լուրեր, ավելի շատ քլիքներ, ավելի շատ ընթերցողներ, ավելի շատ գովազդ, ավելի շատ կոմպրոմատ և բացահայտ շանտաժ, և ահա այլընտրանքայի ԶԼՄ-ների նոր ինդուստրիան, որի ծաղկման համար թույլ և անկայուն երկրներում պայքարում են բազմաթիվ օտարերկրյա և տեղական շահառուներ, դառնում է առանց այդ էլ ապակողմնորոշված բնակչության մտքի տերը:

 

Եվ եթե ներքին քաղաքականության ոլորտում կոմպրոմատների և կեղծիքի պայքարը լակմուսի թղթի նման արտացոլում է քաղաքական դաշտի վիճակը և վերջինիս դեգրադացող ցածր մակարդակը, տնտեսության և բիզնեսի բնագավառում ՙայլընտրանքային ԶԼՄ-ների՚ դիֆամացիոն առաքելությունը նոր թափ է առնում: Վերջին օրինակը շրջանառվող լուրերն էին ՙԱշտարակ կաթ՚ կաթնամթերք արտադրող խոշորագույն ընկերության իբր սնանկացման մասին: Ո՛չ հստակ աղբյուրներ, ո՛չ փաստաթղթեր, ո՛չ փորձագետների կարծքներ, ո՛չ լուրջ մեկնաբանություններ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ նման հավաստումների համար: Բայց նույնիսկ եթե առկա են ֆինանսական խնդիրներ, հարկավոր է փնտրել, գտնել և համեմատել աղբյուրները: Կամ, որպես օրինակ, անցած տարի Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ ACBA Credite Agricole-ի սնանկացման մասին աղմկահարույց տեղեկություն տարածվեց և նույնիսկ որպես հարց հնչեց բավականին լուրջ ֆինանսական համաժողովի ժամանակ՝ միայն այն պատճառով, որ ՙայլընտրանքային ԶԼՄ-ների՚ աշխատակիցներից մեկը ժամանակ չի գտել հասկանելու, թե ինչով է բանկի կանոնադրական կապիտալը տարբերվում ընդհանուր կապիտալից: Ավելի անհեթեթ էր ՎՏԲ-Հայաստան բանկում ադրբեջանական գերիշխման շուրջ ինտերնետային ինչ-որ լրատվամիջոցի՝ խորը վերլուծության հավակնող հրապարակումը՝ միայն այն պատճառով, որ թշնամի երկրի նավթային հիմնադրամը ՙՎՏԲ խմբի՚ միջազգային հոլդինգի բաժնետոմսերի 3%-ի սեփականատերն է: Նույն հաջողությամբ կարելի էր մի քանի տարի առաջ Հայաստանից վտարել ԲՏԱ Բանկին, որը մի ժամանակ ՙԹուրան-Ալեմ՚ անունով ակտիվորեն աշխատում էր Թուրքիայում՝ խորհրդանշելով ՙՄեծ Թուրանի՚ աշխարհաքաղաքական տարածությունը: Վերջիվերջո, ինչո՞ւ չվտարենք երկրից Beko ընկերության առևտրային ներկայացուցչությանը, որը, հավանաբար, ցանկանում է թուրքական և ապրիորի պայթունավտանգ կենցաղային տեխնիկա վաճառել հայերիս, կամ LC Waikiki ընկերության ներկայացուցչությանը, որը, հավանաբար, նույնպես ցանկանում է անորակ հագուստ վաճառել մեզ: Զանգվածային գիտակցության ոչ պատահական մանիպուլյացիայի նման օրինակները, իհարկե, բազմաթիվ են, և կարելի էր ուշադրություն չդարձնել դրանց, եթե չլիներ հետխորհրդային ողջ տարածությունը համակած ՙհետխորհրդային միամտության վիրուսը՚, որը որևէ առնչություն չունի թե՛ մամուլի ազատության հասակացության, թե՛ սեփական կարծիքը հայտնելու իրավունքի, թե՛, առավել ևս , լրագրողության մասնագիտական բարոյաէթիկական կանոնների հետ:

 

ՙՆոր ԶԼՄ-ների՚ հղումներով սոցցանցերը ողողած կեղտը հանգեցրել է այն բանին, որ պրոֆեսիոնալ հանրությունն ստիպված է ավելի հաճախ ապացուցել տեղեկատվության իրական աղբյուրներին և նյուսմեյքերներին, որ ՙընձուղտ չէ՚: Գլխիվայր շրջելով և կեղտի հետ խառնելով հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական առաջընթացի համար այդքան կարևոր պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների ոլորտը՝ բոլոր տեսակի և քաշային կատեգորիաների տիկնիկավարները՝ խոշոր քաղաքական գործիչներից մինչև մանր բանսարկուները, փաստացի, հասել են իրենց նպատակին: Ոմանք այսօր այդ նպատակով պետական բյուջեից միլիոններ և հսկայական դրամաշնորհային միջոցներ են ծախսում, ոմանք չհաշվառված կանխիկ միջոցներ սեփական՝ ազատ մրցակցային միջավայրում չտեղավորվող բիզնեսից, իսկ ինչ-որ մեկը՝ մի քանի հազար դոլար է ծախսում սեփական հիվանդագին ամբիցիաները բավարարելու նպատակով: Բայց, վերջին հաշվով, մենք և մեր սերունդները, վաղ թե ուշ, ստիպված ենք լինելու վճարել այդ ամենի համար՝ սեփական մտքով, հոգով և ճակատագրով: Որևէ ելք և հույս չկա:  

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքովԾառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքով
Փաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբՓաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբ
Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։
Քաղաքապետարանը կխստացնի շինարարական աղբի անօրինական տեղափոխման համար նախատեսված տուգանքներըՔաղաքապետարանը կխստացնի շինարարական աղբի անօրինական տեղափոխման համար նախատեսված տուգանքները
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 27-րդ տարեդարձի առթիվՍամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ
Միրզոյան. Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունըՄիրզոյան. Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունը
Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիրՌուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիր
ՀՀԿ. Փաշինյանը եփեց բորշը, բայց դրա համար կվճարի հայ ժողովուրդըՀՀԿ. Փաշինյանը եփեց բորշը, բայց դրա համար կվճարի հայ ժողովուրդը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Մոսկվայի կողմից նոր հայ դեսպանի թեկնածությունը հաստատելուց հրաժարվելու մասին լուրըՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Մոսկվայի կողմից նոր հայ դեսպանի թեկնածությունը հաստատելուց հրաժարվելու մասին լուրը
Արամ I-ը հանդիպում է ունեցել Սերգեյ Ստեպաշինի հետԱրամ I-ը հանդիպում է ունեցել Սերգեյ Ստեպաշինի հետ
Հայաստանի զինված ուժերը գրանցել են ժամկետային զինծառայողի մահվան ևս մեկ դեպք ոչ մարտական պայմաններումՀայաստանի զինված ուժերը գրանցել են ժամկետային զինծառայողի մահվան ևս մեկ դեպք ոչ մարտական պայմաններում
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան