



Արմինֆո. Հայաստանը Գերմանիայից որպես նվեր ստացել է 16 հատ "Polaris ProStar S4 Titan" ձնագնաց՝ երկրի զինված ուժերի կարիքները բավարարելու համար: ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում ընդունել է նվիրատվությունը:
325 մլն 408 հազար դրամ ընդհանուր արժողությամբ տեխնիկան ՀՀ պաշտպանության նախարարությանն է հանձնել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության ռազմական կցորդը:


