



ԱրմԻնֆո. Հայաստանի և Բենինի, ինչպես նաև Ռուանդայի միջև կկնքվեն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրեր։ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց երկու համաձայնագրերի կնքմանը։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Բենինի հետ համաձայնագրի ստորագրումը կնպաստի այդ երկրի հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև տարբեր մակարդակներում
պաշտոնական և աշխատանքային այցերի կազմակերպմանն ու իրականացմանը՝ ապահովելով երկկողմ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության նոր ուղղությունների ձևավորումը։
Նմանատիպ քայլեր կձեռնարկվեն նաև Ռուանդայի հետ հարաբերություններում, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 2004 թվականին։ Համաձայնագրի կնքման նախաձեռնողը ռուանդական կողմն էր։


