



ԱրմԻնֆո. Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը՝ ծանրացուցիչ հանգամանքներում գողություն կատարած անձին հանձնելով այդ երկրի իրավասու մարմիններին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, մեղադրյալը հանձնվել է 2026 թվականի սեպտեմբերի 9-ին։ "Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ֆրանսիայի իրավասու մարմնի միջնորդությունը։ Գողություններ և ծանրացուցիչ հանգամանքներում գողության փորձ կատարելու մեջ 18 դրվագով մեղադրվող Դ. Կ.-ն 2026 թվականի սեպտեմբերի 9-ին հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին", - հայտնել են գերատեսչությունից։


