



ԱրմԻնֆո. Պատերազմը մարդկության մեծագույն ձախողումներից մեկն է, սակայն պատերազմից հրաժարվելն ինքնին չի նշանակում ապրել խաղաղ պայմաններում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին մամուլի խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանը։
"Պատերազմը շարունակվում է նույնիսկ կրակոցների դադարից հետո, սակայն մարդկանց ասում են. ձեր տունն այլևս ձերը չէ, դուք այլևս չեք կարող այցելել ձեր հարազատների գերեզմանին, ձեր պատմությունն այստեղ ավարտվում է, եթե փորձեք հիշել ձեր անցյալը, կարող է նոր պատերազմ սկսվել։ Այսինքն՝ երբ պատերազմով ձեզ զրկում են հայրենիքից, իսկ հետո շարունակում են վախեցնել պատերազմով, նշանակում է, որ դուք դեռ գտնվում եք պատերազմի վիճակում", - գրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի սպան։


