
Արմինֆո. Նրանք, ովքեր ներգրավված են Եկեղեցու նկատմամբ հալածանքներին, անիծված կլինեն դարերով։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդպես է մեկնաբանել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների շարունակվող արշավը:
"Նրանք, ովքեր մասնակցում են Եկեղեցու, կանոնական եկեղեցու նկատմամբ հալածանքներին, անիծված կլինեն, այդպես էլ փոխանցեք։ Կան սարսափելի հանցագործություններ, բայց աստվածադավությունը, երբ իրական հալածանք է ընթանում ողջ գործիքակազմով, դա անեծք է դարերի ընթացքում", - ասել է ռուս դիվանագետը՝ սեպտեմբերի 15 - ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
Միևնույն ժամանակ, Զախարովան փաստել է, որ դա պետության ներքին գործն է, և մարդիկ, այդ պետության քաղաքացիները, և, այս դեպքում՝ Հայաստանի, պետք է պաշտպանեն այն արժեքները, որոնք իրենց համար կարևոր են, առավել ևս՝ մնայուն արժեքները: "Իրոք, սա Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների գործն է, և, կարծում եմ, որ հոգով չեմ մեղանչի, եթե ասեմ, որ սա նաև հայերի գործն է", - ասել է նա:
Սակայն, նրա խոսքով, այստեղ շաբլոնների գործ է, ըստ որոնց ' այդ ամենը տեղի է ունենում. "Մենք տեսնում ենք բառացիորեն հանցավոր շաբլոններ, որոնք կիրառվում են արտաքին խաղացողների կողմից, որոնք արդեն չեն խառնվում գործերին․ դա միջամտություն չէ, դա ոչնչացում է այն աամենի, որ կազմում է էությունը, հիմքը, հենարանը՝ ոչ այլ պետությունների համար Հայաստանի տարածքում, այլ հենց Հայասըանի քաղաքացիների համար։ Եւ այս մասին պետք է խոսել",- ասել է ռուս դիվանագետը: Նա հույս է հայտնել, որ հայ ժողովուրդը իր մեջ ուժ և իմաստություն կգտնի հաղթահարելու այդ սադրանքը, և այն չի վերածվի ողբերգության։
Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսից Հայաստանի իշխանությունները ծավալել են ակտիվ հակաեկեղեցական քաղաքականությունը եւ ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գահընկեցությանը, ով ընտրվել է ցմահ: Այդ արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականներ, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիներ։ Նկատենք, որ ըստ ՀՀ սահմանադրության՝ Հայաստանն աշխարհիկ պետություն է, որտեղ եկեղեցին անջատ է պետությունից։ Ընդ որում, ճանաչվում է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) բացառիկ առաքելությունը ազգային ինքնության պահպանման գործում:
Բացի այդ, ինչպես հայտնի է դարձել օգոստոսի 19-ին, կաթողիկոսի գահընկեցության հարցն ընդգրկված է Փաշինյանի կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։