



ԱրմԻնֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախօրեին ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Մագալենա Գրոնոյին։ Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԵՄ հարաբերությունների օրակարգի հարցերը, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ։


