Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Չինաստան
ԱրմԻնֆո. Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Չինաստան։ Այդ մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ այլ մանրամասներ չներկայացնելով։