



Արմինֆո. Սեպտեմբերի 14-ին Հայաստան են ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի Արևելյան Եվրոպայի, Ասիայի հետ երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ներկայացուցիչները՝ ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Նիլս Հեյկո Հաթերի գլխավորությամբ։
Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության հաամաձայն, ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգությանը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանն ու դրա հեռանկարներին վերաբերող հարցեր։


