



Արմինֆո. Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման նպատակով տեղի է ունեցել Առցանց հանդիպում QazTrade ԲԸ-ի, ղազախա-հայկական գործարար խորհրդի, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների, Ղազախստանի պատվավոր հյուպատոսների և հայկական գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հեռանկարային ուղղությունները, ներառյալ՝ փոխադարձ առևտրի ապրանքային անվանացանկի ընդլայնումը, նոր գործարար կապերի հաստատումը և համատեղ նախագծերի իրականացումը: Նշվել է երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման զգալի ներուժը։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգված աշխատանքը փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ:


