



ԱրմԻնֆո. ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, գործընկերությունների եւ ճգնաժամերի կառավարման տնօրինության Ռազմավարական վերանայման եւ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին։
ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, քննարկումների առանցքում են եղել Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներ։ Հանդիպման այլ մանրամասներ չեն ներկայացվում։


