


Հովհաննես Վարդանյանը, ով նաև հայտնի է «Լիդեր՚ մականունով, նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար:
Ավելի վաղ Վարդանյանը եղել է Ռազմական ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալը, ավելի ուշ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կարևորագույն գործերով օգնականը:
Նշենք, որ Վարդանյանն այդ պաշտոնում փոխարինել է հանրապետական Հրայր Անտոնյանին, ով քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընկերն է: Նման փոխատեղում նախատեսվում էր ՀՀԿ և ՀՅԴ միջև համագործակցության համաձայնագրի շրջանակներում:



