



ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոշ հա-Շանայի առթիվ շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին։
Կառավարության մամուլի ծառայության տարածած ուղերձում, մասնավորապես, ասվում է. "Սրտանց շնորհավորում եմ հրեական Նոր տարվա՝ Ռոշ հա-Շանայի կապակցությամբ։ Թող դարերի խորքից եկած այս հրաշալի տոնը միայն բարություն և երջանկություն բերի։ Թող գալիք տարին լինի խաղաղության և զարգացման տարի։ Մաղթում եմ ձեզանից յուրաքանչյուրին և Հայաստանի ողջ հրեական համայնքին առաջընթաց և հաջողություններ։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Նոր տարվա կապակցությամբ։ Առողջություն և բարձր տրամադրություն։"


