



Արմինֆո. Սեպտեմբերի 11-ին Լիբանանի նախագահ Ժոսեֆ Աունն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանին:
Լիբանանում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահին փոխանցել է ՀՀ նախագահի և վարչապետի կողմից Հայաստան այցելության նպատակով փոխանցված հրավերները:
«Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես Հայաստանի և Լիբանանի միջև առկա հարաբերություններին, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի», - նշվում է ՀՀ դեսպանատան հաղորդագրությունում:


