Վահան Բաբայանը լքեց ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության շարքերը: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
ՙԱրդեն տևական ժամանակ է շրջանառվում է իմ կուսակցությունը լքելու մասին լուրը:Երկար քննարկումներից հետո իսկապես ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից: Սա բացառապես իմ անձնական որոշումն է թելադրված իմ քաղաքական հայացքներով,կամքով և խղճով: Ես շարունակելու եմ իմ ողջ եռանդով և ներուժով ծառայել Հայաստանին և մեր ժողովրդին իսկ ԲՀԿ-ին մաղթում եմ կանաչ ճանապարհ և հաջողություն՚,-գրել է նա:
Նախօրեին ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ պատգամավոր Վահան Բաբայանը կլքի ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը: ՙՆա արդեն հայտարարել է, որ չի կիսում ԲՀԿ ընդդիմադիր հայացքները, և մենք գնահատում ենք նրա անկեղծությունը՚,- նշել է պատգամավորը: Ըստ որում, Զոհրաբյանն ընդգծել է, որ նա դեռ դիմում չի ներկայացրել, սակայն հենց անի դա, այն կբավարարվի: Նշենք, որ ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո կուսակցության շարքերում պառակտում է նկատվել: ԶԼՄ-ների համաձայն, մոտ ժամանակներս ԲՀԿ-ն կլքեն նաև գործարարները: