



ԱրմԻնֆո. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումն անցել է շատ կառուցողական մթնոլորտում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ օկուպացված Ստեփանակերտում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղղված իր ելույթում։
"Կողմերը պայմանավորվել են սկսել երկկողմ փոխգործակցություն՝ խաղաղության օրակարգի հետագա առաջմղման, երկու երկրների միջև վստահության ամրապնդման, ինչպես նաև առևտրային կապերի զարգացման նպատակով, այդ թվում՝ երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի միջև տրանսպորտային փոխկապակցվածության և հաղորդակցությունների զարգացման ուղղությամբ", - նշել է Հիքմեթ Հաջիևը։
Նա նաև գոհունակություն է հայտնել եռակողմ հայեցակարգի զարգացման հարցում դրական նշանների առկայության կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ամերիկացի գործընկերներին այս ծրագրի իրականացմանը նրանց լիակատար նվիրվածության համար, փոխանցում է ԱՊԱ-ն։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին Բիշքեկում։


