


Հայաստանը նույնպես տեղյակ է լինում Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին առնչվող տեղեկատվությանը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոմչիխինի` «Ռազմարդյունաբերական սուրհանդակում» հրապարակված «Ֆորպոստ` հարցերով» հոդվածը: Փոխարտգործնախարարի ասելով, ռուսական ԶԼՄ-ները տվյալներ են հրապարակում ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի սպառազինությունների վերաբերյալ: Ինչպես նշել է Քոչարյանը, այդ նույն ԶԼՄ-ներից հայկական կողմը վաղուց տեղյակ է, թե ադրբեջանական կողմին ինչ սպառազինություններ են հանձնվել կամ կհանձնվելն:
Նշենք, որ Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը «Ռազմարդյունաբերական սուրհանդակում» հրապարակված «Ֆորպոստ` հարցերով» հոդվածում ներկայացրել է Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումների տեղակայման, ինչպես հայկական զինված
ուժերի, այնպես էլ 102-րդ ռուսական ռազմակայանի հաշվեկշռում գտնող զենքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև` մարտական գործողությունների դեպքում հայկական զորքերի ներուժի վերաբերյալ վերլուծություն:



