



Արմինֆո. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԽ մամուլի ծառայությունը, զրուցակիցների քննարկման առանցքում են եղել երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերը։
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին։


