ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հերքում է լուրերը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թբիլիսիում կքննարկի ղարաբաղյան հակամարտությունը:
ՙԴա ուղղակի անհնար է՚,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է Քոչարյանը: Ինչպես նշել է փոխարտգործնախարարը, ղարաբաղյան հակամարտության քննարկման համար գոյություն ունի բանակցությունների համապատասխան ձևաչափ և բանակցային սեղանի մասնակիցներ: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. ՙԺամանել եմ Թբիլիսի՝ ղարաբաղյան հակամարտության քննարկման համար՚: