Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026 10:29
Մարիաննա Մկրտչյան

Թևանյան. Իմ գործով դատավարությունը դռնփակ անցկացնելու որոշումը խոսում է Փաշինյանի հիբրիդային վախերի մասին

Թևանյան. Իմ գործով դատավարությունը դռնփակ անցկացնելու որոշումը խոսում է Փաշինյանի հիբրիդային վախերի մասին

ԱրմԻնֆո. Հայաստանում կալանավորումը շարունակում է մնալ պատժի և քաղաքական հետապնդման, ինչպես նաև քաղաքական ընդդիմախոսներին ֆիզիկապես մեկուսացնելու գործիք։ Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

Քաղաքական գործիչը արձանագրել է, որ այդպես է տեղի ունենում բոլոր ավտորիտար և տոտալիտար երկրներում, և Հայաստանը բացառություն չէ։ Թևանյանի խոսքով՝ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը վախենում է իր դեմ հարուցված շինծու գործի և այդ գործի շրջանակներում Արեգնազ Մանուկյանի քաղաքական հետապնդման փաստի հրապարակային քննությունից։

"Փակ դատական քննություն անցկացնելու որոշումը խոսում է նրա հիբրիդային վախերի մասին։  Եթե Նիկոլ Պ.-ն ունենար հիմնավորված փաստեր և ապացուցված մեղադրանք, մի կասկածեք, նա հանդես կգար բաց դատավարության օգտին, որպեսզի հնարավորություն ստանար հրապարակային շոուներ կազմակերպելու։ Բայց քանի որ այդ ամենը չկա, նա գնում է թաքցնելու և լռեցնելու ճանապարհով. դա անվանեցին "պետական գաղտնիք" և անցան փակ ռեժիմի։ Իրականությունն այն է, որ գեբելսյան սուտը պայթեց, սակայն հոդվածները պահպանվեցին։ Այս հիբրիդային գործը մինչև ընտրությունների օրը հիմնականում ներքաղաքական նպատակներ էր հետապնդում. պատրաստվում էին մանդատների գողության և իշխանության զավթման։ Հունիսի 7-ից հետո այս գործն արդեն ձեռք է բերել արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական շեշտադրում",- հավելել է քաղաքական գործիչը։

Նա վստահ է, որ դրանով Փաշինյանը պաշտոնապես Ռուսաստանին թշնամի է հայտարարում, իսկ նրա հետ ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները դրսից տրված հրահանգով վերածվում են թշնամականի, մինչդեռ Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական բախումներում մանրադրամ՝ ուկրաինական և մոլդովական տարբերակների համակցված մոդելով։

"Ի վերջո, այս ամենը կհանգեցնի նրան, որ Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին։  Սակայն Նիկոլ Պ.-ին և առավել ևս արտաքին ուժերին դա չի հետաքրքրում։ Նիկոլ Պ.-ի առջև պահանջներ են դրված, մասնավորապես՝ Հայաստանում ադրբեջանական Սահմանադրության ընդունում, այսպես կոչված "Զանգեզուրի միջանցքի" հանձնում թյուրքական աշխարհին, Հայաստանի անդամակցության դադարեցում ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին և ԱՊՀ-ին, Հայաստանի անվտանգության ճարտարապետության ոչնչացում, Գյումրիից ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերում, երկաթուղու հանձնում թյուրքական աշխարհին, ադրբեջանական սցենարով տարածքային զիջումներ՝ սահմանի սահմանազատման և սահմանագծման անվան տակ, Հայաստանի ապազգայնականացման և ապառազմականացման ապահովում, ատոմակայանի փակում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ոչնչացում",- կարծում է Թևանյանը։

Քաղաքական գործիչը վստահ է, որ այս և այլ պահանջների կատարման հիմնական բենեֆիցիարներն են Թուրքիան և Ադրբեջանը՝ ճիշտ այնպես, ինչպես դա եղավ Նիկոլ Փաշինյանի ձեռքով Արցախի դավաճանական հանձնման դեպքում։

"Բոլոր ուժերն ու գործիչները, որոնք հանդես են գալիս թվարկված կետերի իրականացման դեմ և ունեն դիմադրություն կազմակերպելու ներուժ, ապօրինաբար հետապնդվում և կալանավորվում են։ Այս շարքում վերջինը դարձավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կալանավորումը", - շարունակել է նա։

"Իմ դեմ հարուցված շինծու գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն այստեղ ուղղակիորեն արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ։  Նիկոլ Պ.-ն բաց տեքստով հայտարարում է, որ գործի պատճառը իմ ընդդիմադիր գործունեությունն է, հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթի աջակցությունը, Արևմուտքի հետ նորմալ, գործընկերային հարաբերությունների աջակցությունը՝ Ռուսաստանին թշնամաբար չվերաբերվելու և Արևմուտքի հետ հարաբերությունները նման տրամաբանության մեջ չկապելու ցանկությունը, թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկմանը հակազդելը, ինչպես նաև Հայաստանը հակաիրանական կոալիցիայի մաս դարձնելուն հակազդելը",- ասել է Թևանյանը։

Եզրափակելով՝ նա ընդգծել է, որ վաղ թե ուշ բոլորը կենթարկվեն անհատական պատասխանատվության կատարածի կամ չկատարածի համար, քանի որ Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների շահերի դեմ ուղղված քայլերն արդարացում և վաղեմության ժամկետ չունեն։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Հայաստանի Քննչական կոմիտեում (ՔԿ) հայտնել էին Անդրանիկ Թևանյանի նկատմամբ "պետական դավաճանության և լրտեսության" փաստով քրեական գործ հարուցելու մասին։ Թևանյանին մեղսագրվում է օտարերկրյա պետությանը պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելը՝ $ 622 հազար գումարի դիմաց։ Իսկ մայիսի 24-ի գիշերը դատարանի որոշմամբ Թևանյանը կալանավորվեց երկու ամսով։ Ընդ որում, Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանի խոսքերով՝ այդ օրերին նրա պաշտպանյալին կալանավորելու համար որևէ իրավական հիմք չկար։ Հավելենք, որ ընդդիմադիր գործչի ձերբակալությունը տեղի է ունեցել Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով։ Ինքը՝ Թևանյանը, քննության այս պնդումները անհեթեթ է անվանել՝ նշելով, որ պատգամավորական մանդատը վայր է դրել դեռևս 2023 թվականին, հետևաբար ՔԿ-ի նման պնդումները հիմք չունեն։ Իսկ արդեն հուլիսի 9-ին ձերբակալվեց, այնուհետև երկու ամսով կալանավորվեց «Մայր Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ Քննչական կոմիտեի վարկածով՝ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ վարույթի շրջանակներում հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակում)։  Քննչական գործողություններն իրականացվել են լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որի համաձայն ավելի վաղ կալանավորվել էր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։  Մանուկյանին կասկածում են խորհրդարանում փակ նիստում ներկայացված՝ ՀՀ ԶՈՒ-ին վերաբերող գաղտնի տվյալները Թևանյանին փոխանցելու մեջ։

Օգոստոսի 18-ին գործով նախաքննությունն ավարտվել է, և նյութերն ուղարկվել են դատարան, սակայն թե՛ Թևանյանը, թե՛ Մանուկյանը շարունակում են մնալ ՔԿՀ-ում։ Սեպտեմբերի 8-ին դատարանը Թևանյանի կալանքը ևս 3 ամսով, իսկ Մանուկյանինը՝ մեկ ամսով երկարաձգեց։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Անթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումըԱնթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Փաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտիՓաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտի
Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով "Ոչ"-ի շտաբը, փաստացի ընդունում է, որ հանրաքվեն կայանալու է
COP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարըCOP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարը
Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից 
Զախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդԶախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդ
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխություններիՀայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխությունների
ԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորություններըԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
Կրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելունԿրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելուն
Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ումՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում
Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ումՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում
Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը
ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանըՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
Եղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներԵղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներ
ՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալներըՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալները
Փաշինյանն ու Միլատովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերՓաշինյանն ու Միլատովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր
ԱՄՆ-ի աջակցությամբ կվերականգնվեն Էջմիածնի թանգարանային սրահները՝ Խորեն Տեր-Հարությանի ժառանգությունը պահպանելու և ներկայացնելու համարԱՄՆ-ի աջակցությամբ կվերականգնվեն Էջմիածնի թանգարանային սրահները՝ Խորեն Տեր-Հարությանի ժառանգությունը պահպանելու և ներկայացնելու համար
Սերժ Ավետիքյան. Կինոն՝ որպես պայքար հանուն մարդու ազատության և արժանապատվության. Երևանում ներկայացվել է ռեժիսորի անիմացիոն ժառանգությունըՍերժ Ավետիքյան. Կինոն՝ որպես պայքար հանուն մարդու ազատության և արժանապատվության. Երևանում ներկայացվել է ռեժիսորի անիմացիոն ժառանգությունը
Հայաստանի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է ENNHRI Առաջնորդների ֆորումինՀայաստանի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է ENNHRI Առաջնորդների ֆորումին
Գրիգորյան. Ադրբեջանցի հանցագործին «ՊԱԿ-ի նկուղներում» ապահովում են աննախադեպ լավ պայմաններ, մինչդեռ Քոչարյանը գտնվում է հարևան խցում անմարդկային պայմաններումԳրիգորյան. Ադրբեջանցի հանցագործին «ՊԱԿ-ի նկուղներում» ապահովում են աննախադեպ լավ պայմաններ, մինչդեռ Քոչարյանը գտնվում է հարևան խցում անմարդկային պայմաններում
«Ուժեղ Հայաստան»-ը Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել․ նրանք պահանջում են արձագանքել կալանքի տակ ընդդիմադիր գործչի մահվանը«Ուժեղ Հայաստան»-ը Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել․ նրանք պահանջում են արձագանքել կալանքի տակ ընդդիմադիր գործչի մահվանը
Փաստաբան. Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է կալանքի տակ գտնվող անձի մահվան համարՓաստաբան. Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է կալանքի տակ գտնվող անձի մահվան համար
Արտակ Մանգասարյանն ազատվել է Աշխատանքի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնիցԱրտակ Մանգասարյանն ազատվել է Աշխատանքի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
«Հայաստան» խմբակցությունն ու ԱԴԲ-ն պետության վրա են դրել կալանավայրում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը«Հայաստան» խմբակցությունն ու ԱԴԲ-ն պետության վրա են դրել կալանավայրում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը
Արսեն Գևորգյանի պաշտպանությունը. ընդդիմադիր գործչին անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, իսկ բժիշկները «Նուբարաշեն» են մուտք գործել միայն նրա մահից հետոԱրսեն Գևորգյանի պաշտպանությունը. ընդդիմադիր գործչին անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, իսկ բժիշկները «Նուբարաշեն» են մուտք գործել միայն նրա մահից հետո
Երևանում «արդիականացված» հասարակական տրանսպորտի շուրջ հերթական սկանդալն է բռնկվել։Երևանում «արդիականացված» հասարակական տրանսպորտի շուրջ հերթական սկանդալն է բռնկվել։
Հայաստանը կողմ է արտահայտվել ՄԱԿ-ում նացիզմի դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի կողմից ընդունված բանաձևին։Հայաստանը կողմ է արտահայտվել ՄԱԿ-ում նացիզմի դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի կողմից ընդունված բանաձևին։
Փաշինյանը Անթալիա է ժամանել աշխատանքային այցովՓաշինյանը Անթալիա է ժամանել աշխատանքային այցով
Ապատեղեկատվության դեմ պայքարի ամենահուսալի գործիքը հանրության հետ անմիջական երկխոսությունն է. ՓաշինյանԱպատեղեկատվության դեմ պայքարի ամենահուսալի գործիքը հանրության հետ անմիջական երկխոսությունն է. Փաշինյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կանցկացնի ակցիա հանուն արդարության«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կանցկացնի ակցիա հանուն արդարության
Սամվել Կարապետյան․ Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու էՍամվել Կարապետյան․ Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Մակրոնի եւ Փաշինյանի հանդիպումըԵլիսեյան պալատում տեղի է ունեցել Մակրոնի եւ Փաշինյանի հանդիպումը
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգըՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը
Ամստերդամը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել քննչական մեկուսարանում Ամստերդամը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել քննչական մեկուսարանում "Ուժեղ Հայաստանի" գործչի մահվան փաստի առնչությամբ
IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ
35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Լավրով․ Հայաստանիը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չի ներկայացրել Լավրով․ Հայաստանիը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չի ներկայացրել
Փաշինյանի կինը Երևանի քաղաքապետին հիշեցրել է մայրաքաղաքը զարգացնելու նրա անմիջական պարտականությունների մասինՓաշինյանի կինը Երևանի քաղաքապետին հիշեցրել է մայրաքաղաքը զարգացնելու նրա անմիջական պարտականությունների մասին
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՀայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Մհեր Գրիգորյան. Հայաստանի իշխանությունները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական և ինստիտուցիոնալ երկխոսությունը Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի հետՄհեր Գրիգորյան. Հայաստանի իշխանությունները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական և ինստիտուցիոնալ երկխոսությունը Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի հետ
Հայաստանի օմբուդսմենն ուսումնասիրություն է նախաձեռնել Հայաստանի օմբուդսմենն ուսումնասիրություն է նախաձեռնել "Ուժեղ Հայաստանի" կողմից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան առնչությամբ
Համախմբված ընդդիմությունը Ստեփանավանում Համախմբված ընդդիմությունը Ստեփանավանում "Ուժեղ Հայաստանի" թեկնածուի մահը հաշվեհարդար է որակել
Թուրք նախարարը հայտարարել է Հայաստանի հետ սահմանային անցումների բացման աշխատանքների ավարտի մասինԹուրք նախարարը հայտարարել է Հայաստանի հետ սահմանային անցումների բացման աշխատանքների ավարտի մասին
Պատգամավոր․ Հնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունիցՊատգամավոր․ Հնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից
ՀՀ իշխանությունները մտադիր են ձևավորել հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներՀՀ իշխանությունները մտադիր են ձևավորել հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներ
Հայաստանի արդարադատության նախարարը կասկած է հայտնել այն առնչությամբ, որ մինչեւ տարեվերջ կհաջողվի ավարտել նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումներըՀայաստանի արդարադատության նախարարը կասկած է հայտնել այն առնչությամբ, որ մինչեւ տարեվերջ կհաջողվի ավարտել նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները
Հայաստանի արդարադատության նախարարը՝ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան մասին․ Կալանքը բացառիկ միջոց է, իսկ այլընտրանքային խափանման միջոցների թիվը գերազանցում է 3000-ըՀայաստանի արդարադատության նախարարը՝ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան մասին․ Կալանքը բացառիկ միջոց է, իսկ այլընտրանքային խափանման միջոցների թիվը գերազանցում է 3000-ը
Հայաստանում կարևորում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործումըՀայաստանում կարևորում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործումը
ՀԱԿ․ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհըՀԱԿ․ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը
Արդշինբանկը Գյումրիում ներկայացրել է բիզնեսի զարգացման ֆինանսական և թվային լուծումներըԱրդշինբանկը Գյումրիում ներկայացրել է բիզնեսի զարգացման ֆինանսական և թվային լուծումները
Հայաստանը նշում է Չինաստանի դատական համակարգի հետ անմիջական մասնագիտական կապերի հաստատման կարևորությունըՀայաստանը նշում է Չինաստանի դատական համակարգի հետ անմիջական մասնագիտական կապերի հաստատման կարևորությունը
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է երեք անձի սպանության գործով նախաքննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է երեք անձի սպանության գործով նախաքննությունը։
Ընդդիմադիր. Դատարանը մեղմացրել է 56 օր հացադուլ անած կալանավորի նախնական կալանքըԸնդդիմադիր. Դատարանը մեղմացրել է 56 օր հացադուլ անած կալանավորի նախնական կալանքը
ԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի տեղեկացրել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու իր ծրագրերի մասինԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի տեղեկացրել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու իր ծրագրերի մասին
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Հայաստանի առաջին նախագահը հաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի առաջին նախագահը հաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից
Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԿոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները
25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի ԹուրքիաՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի Թուրքիա
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը