



Արմինֆո.Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների նիստերում ընտրվել են հանձնաժողովների նախագահների տեղակալները:
Մասնավորապես, Սոնա Ղազարյանն ընտրվել է եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի տեղակալ, Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ, Զարուհի Բաթոյանը՝ առողջապահության հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Քննարկվել և հաստատվել է նաև հանձնաժողովների աշխատակարգը:
Ավելի վաղ երկրի խորհրդարանը լիագումար նիստում ընտրել էր Ազգային ժողովի հանձնաժողովների ղեկավարներին:


