



Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը հաստատել է, որ ադրբեջանական կողմի հետ կա պայմանավորվածություն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի միջեւ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հաղորդել էր, որ առաջիկայում նախատեսվում է իր հանդիպումը Հայաստանի գործընկերոջ հետ:
Արմինֆո-ի հետ զրույցում Անի Բադալյանը հաղորդել է, որ նման պայմանավորվածություն կա: Ընդ որում, նա նշել է, որ հանդիպման ամսաթվի մասին լրացուցիչ կտեղեկացվի։


