Ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն պետք է փոխվի, այլ կերպ հնարավրո չէ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Բաքվի 4-րդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ իր ելույթում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հայտարարում են, որ ստատուս-քվոն պետք է փոխվի: Դրա համար Հայաստանը պետք է ազատի «օկուպացված հողերը»: Հարևանի հողերն օկուպացված պահելն անընդունելի է 21-րդ դարում: «Օկուպացված հողերն» ազատելուց հետո Ադրբեջանը կարող է հասնել ավելի մեծ տնտեսական հաջողությունների: ՄԱԿ անվտանգության խորհուրդը Հայաստանին պետք է ստիպի կատարել բանաձևերը և վերջ դնել օկուպացմանը», - նշել է Ալիևը:
Ադրբեջանի ղեկավարը կրկին հիշեցրել է հարկադրաբար տեղահանվածների, ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևերիի մասին, միջազգային հանրությանը մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու համար և վերջում կրկին հավաստիացրել, թե «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի պատմական տարածք է, և բոլոր պետություններն ու միջազգային կազմակերպություններն այն ճանաչում են որպես ԱՀ անբաժան բաղադրամաս»: