



Արմինֆո . Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունեց ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար՝ մաղթելով նրան հաջողություններ ապագա գործունեության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Բրազիլիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և միջպետական համագործակցության զարգացման հեռանկարները։
Քննարկվեցին նաև երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և մի շարք տարածաշրջանային հարցեր։


