



ԱրմԻնֆո: Հյուսիսարևմտյան կողմից սառը օդային հոսանքների ներթափանցման պատճառով, վերջին երկու օրերի ընթացքում Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալիորեն նվազել է, օրական միջին ջերմաստիճանը 4-6 աստիճանով ցածր է կլիմայական նորմայից: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոմետերոլոգիայի և մոնիթորինգի կենտրոնը:
Այնուամենայնիվ, ինչպես նշում է աղբյուրը, սեպտեմբերի 10-ից սկսած, տաք օդային հոսանքները կսկսեն ներթափանցել երկիր հարավից՝ արևադարձային լայնություններից, իրենց հետ բերելով ջերմաստիճանի զգալի բարձրացում: Սեպտեմբերի 10-14-ը ամբողջ երկրում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով՝ սեպտեմբերի 9-ի համեմատ: Սեպտեմբերի 13-14-ը ցերեկային ջերմաստիճանը Երևանում, արարատյան դաշտում և Սյունիքի հովտում կկազմի +32 - +34 աստիճան:


