



Արմինֆո. "Ռոսսոտրուդնիչեստվո"-ի ղեկավար Իգոր Չայկան Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծված իրավիճակը համեմատել է մեծ ընտանիքում հարաբերությունների հետ:
"Նորմալ հարաբերություններ՝ ինչպես մեծ ընտանիքում, ամեն ինչ տարբեր է լինում", - նշել է նա սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ՝ մեկնաբանելով երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը:
Նշենք, որ հայ-ռուսական հարաբերությունները վերջին շրջանում լուրջ ճգնաժամ են ապրում, որը պայմանավորված է պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական ուղեգծով:


