



Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք արդիական հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում։


