


Սելեկցիոն աբորտները կարող են բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի ժողովրդագրական զարգացման համար, մարտի 9-ին Երևանում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Նա ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Հայաստանում արձանագրվել է սելեկցիոն աբորտների բարձր ցուցանիշ: Ինչպես նշվել է, երկարաժամկետ հեռանկարում դա կարող է բացասական հետևանքներ ունենալ ժողովրդագրական զարգացման համար, քանի որ հանրապետությունն այդպիսով կորցնում է պոտենցիալ մայրերի: Նա նշել է նաև, որ հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումները բացասաբար են ազդում երկրի միջազգային հեղինակության վրա:
Սվիտալսկին նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին այդ խնդրի լուծման հարցում: Այդ նպատակով, ինչպես նշվել է, հատկացվել է 750 հազար եվրո:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ծնվում է 114 տղա՝ 100 աղջկա համեմատ, մինչդեռ նորմալ է համարվում է 102-106 տղա/100 աղջիկ հարաբերակցությունը: Սա ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում՝ զիջելով միայն Չինաստանին (118) և Ադրբեջանին (116):
UNFPA համաձայն, եթե շարունակվի սելետիվ աբորտների աճի միտումը, մինչև 2060 թ. Հայաստանը կարող է կորցնել 93 հազար պոտենցիալ մայր: Դրա հետ կապված՝ հանրապետության բնակչությունը մինչը նշված ժամկետը կարող է կրճատվել 80 հազարով:
Ըստ փորձագետների, Հայաստանում 1993 թվականից հետո տղաների ավելցուկը նորածինների շրջանում կազմում է շուրջ 50 հազար:



