



ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար ԱՐԱՐԱՏ Միրզոյանը սեպտեմբերի 6-7-ը աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ Միրզոյանը կհանդիպի Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի հայտարարություններով։ Նախատեսված են նաև այլ բարձր մակարդակի հանդիպումներ և քննարկումներ։
Այցի օրակարգում են Հայաստանի և Լատվիայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը վերաբերող հարցեր։


