



Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, սակայն ճշգրիտ ամսաթվերը դեռևս որոշված չեն, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մոտ ապագայում։ Հստակ ամսաթվեր դեռևս չկան», - ասել է Պեսկովը՝ մանրամասնելով, որ ՀՀ վարչապետի այցը կկայանա մինչև այս տարվա վերջը։ Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած բանակցություններից հետո հայտարարվել է Մոսկվայում խնդրահարույց հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու համաձայնության մասին։


