



Արմինֆո. Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը այսուհետ ևս փոխհամագործակցության միջոցով նպաստել Ուկրաինայի հետ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ՝ ելույթ ունենալով Ուկրաինայի Անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությանը Ուկրաինայի դեսպանատանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Ուկրաինայի հետ բարեկամության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ընդլայնմանը:
Նախարարը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելություններն ու շփումները նոր լիցք են հաղորդել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին:
Իր ելույթում նա կարևորել է նաև հումանիտար, կրթական, տնտեսական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերն ու տարվող աշխատանքները, ընդգծելով, որ համատեղ ջանքերը կարող են նոր լիցք հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանը::


